Հաջորդ հանդիպումը`
Մայիսի 31, 2014, ժամը 20:00-ին)
«Ստադ դը Ժնև» մարզադաշտ

VS

Հայաստան
Նախորդ հանդիպումը`
05.03.2014 (18:00)
Ընկերական հանդիպում

2-0

Հայաստան
Պրեմիեր Լիգա
1 Չելսի 63
2 Լիվեր. 59
3 Արսենալ 59
4 Սիթի 57
5 Տոտտենհեմ 53
Լա Լիգա
1 Ռեալ Մադրիդ 64
2 Բարսելոնա 63
3 Ատ.Մադրիդ 61
4 Ատ.Բիլբաո 50
5 Վիլիառեալ 44
Բունդես Լիգա
1 Բավարիա 68
2 Բոր.Դորտ. 45
3 Բայերն Լեվ. 44
4 Շալկե 44
5 Շալկե 31
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 15 » Մոուրինյո - Գվարդիոլա
11:36
Մոուրինյո - Գվարդիոլա
Մոուրինյո - Գվարդիոլա Մոուրինյո - Գվարդիոլա
«Սուպեր-Կլասիկոն», միշտ եղել է երկու ֆուտբոլային մեծ դպրոցների, հարուստ պատմություն ունեցող երկու գրանդների, տարբեր աստղերի դիմակայություն, բայց վերջին «Էլ կլասիկոներում» շատ է խոսվում ևս մեկ կարևոր ու հետաքրքիր հակամարտության մասին` Գվարդիոլա, թե՞ Մոուրինյո:

Մոտ 20 տարի առաջ, Խոսեպ Գվարդիոլան հանդես էր գալիս «Բարսելոնայում» և կրում թիմի ավագի թևկապը, իսկ Ժոզե Մոուրինյոն այդ ժամանակ կատալոնական ակումբում աշխատում էր որպես երկրորդ մարզիչ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ տարիներ անց Գվարդիոլայի և Մոուրինյոյի թիմերի հանդիպումը կդառնա ամենահետաքրքիր ու ամենաանկանխատեսելի դիմակայություններից մեկը ֆուտբոլային աշխարհում: Մոուրնյոն արդեն հասցրել է մեկ անգամ ցավալի պարտության մատնել Գվարդիոլայի թիմին: «Չեմպիոնների լիգայի» 2009/10 խաղարկությունում, Մոուրինյոն, հանձինս «Ինտերի» մի թիմ էր կառուցել, որը կարողացավ կանգնեցնել վերջին տարիներին սենսացիոն ֆուտբոլ ցուցադրող «Բարսելոնային»: Նույնիսկ դժվար էր հավատալ, որ այդ «Բարսային» կարելի է հաղթել, սակայն, Մոուրինյոյի համար ֆուտբոլում չկան անհաղթահարելի մրցակիցներ: 

Այս մարզիչների թիմերը աչքի են ընկնում շատ տարբեր խաղաոճերով: Մոուրինյոն իր թիմերի խաղը կառուցում է ամուր ու գրագետ պաշտպանության վրա, իսկ Գվարդիոլան՝ առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը` հարձակումն է» կարգախոսով: Գվարդիոլան մեծ նշանակություն է տալիս իր թիմի խաղի գեղեցկությանն ու արդյունավետությանը, իսկ Մոուրինյոյի համար կարևոր է միայն արդյունքը:  

Ժոզե Մոուրինյոն մարզչական առաջին դասերը անցել է Շոտլանդիայում: Դասընթացների ավարտից հետո, պորտուգալացին վերադառնալով հայրենիք, սկսել է մարզչական գործունեությունը: Նրա առաջին ակումբը եղել է «Բենֆիկայի» երիտասարդական թիմը, որտեղ աշխատել է մինչև 1988 թվականը: «Պորտոյում» իր աշխատանքը Ժոզեն սկսել է 1994 թվականին, որպես գլխավոր մարզչի օգնական և թարգմանիչ: Նրա հաջորդ ակումբը կատալոնական «Բարսելոնան» էր, որտեղ օգնում էր Լուի Վան Գալին: Վան Գալը վստահում էր պորտուգալացուն, և երբեմն Մոուրինյոն էր անցկացնում թիմի մարզումները: Երիտասարդ մարզիչը հասկացավ, որ արդեն կարող է լիարժեք աշխատել որպես գլխավոր մարզիչ և 2000 թվականին գլխավորեց պորտուգալական «Բենֆիկան»: Սակայն, այստեղ նրա գործերը այնքան էլ հաջող չընթացան: Ընդամենը 3 ամիս աշխատելուց հետո, Մոուրինյոն տեղափոխվեց պորտուգալական «Լեյրիա»: Չափանիշներով բավականին համեստ ակումբում իրեն հիանալի դրսևորելուց հետո, մարզչի ծառայություններով սկսեց հետաքրքրվել «Պորտոն»: 

Ժոզե Մոուրինյոն առաջին անգամ լսեցրեց իր մասին 2004 թվականին, երբ իր գլխավորած ոչ այնքան հայտնի «Պորտոն» հաղթեց «Չեմպիոնների լիգան»: Նման ֆենոմենալ հաջողություններից հետո, պորտուգալացի մասնագետը հիանալի առաջարկ ստացավ Ռոման Աբրամովիչից և տեղափոխվեց Լոնդոնյան «Չելսի»: Մոուրինյոն անգլիական ակումբի հետ հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում, բացի «Չեմպիոնների լիգայից»: Չնայած հաջող աշխատանքին, 2008 թվականին պորտուգալացի մասնագետը հեռացավ Լոնդոնից: Հաղթելու հերթը «Ինտերինն» էր: Մոուրինյոյի օգնությամբ «ներաաձուրիները» հաղթեցին այն բոլոր մրցաշարերում, որոնցում մասնակցում էին: Զարմանալի չէ, որ Մոուրինյոն ճանաչվեց 2010 թվականի աշխարհի լավագույն մարզիչ: Այսօր Մոուրինյոն մարզում է «Մադրիդի Ռեալը», որը օր-օրի ավելի լավ ֆուտբոլ է ցուցադրում:

Խոսեպ Գվարդիոլան իր մարզչական աշխատանքը սկսել ե «Բարսելոնայի» երիտասարդական թիմում: Երիտասարդական մրցաշարում հիանալի հաղթանակ տանելուց հետո, շատ էր խոսվում այն մասին, որ Գվարդիոլան կարող է գլխավորել «Բարսելոնան»: Այդ ժամանակ կատալոնական ակումբը մարզում էր հոլանդացի մասնագետ Ֆրենկ Ռայկարդը: Նրանք, ովքեր ճանաչել էին Գվարդիոլա ֆուտբոլիստին, վստահ էին, որ նա կարող է իրեն լավ դրսևորել նաև որպես գլխավոր մարզիչ: Ընդամենը անցկացրած մեկ մրցաշրջան և պատրաստ էր մեր օրերի «Բարսելոնան», որը ուղղակի պատմական ֆուտբոլ է ցուցադրում, ինչում մեծ է նաև երիտասարդ մարզչի դերը: Գվարդիոլայի մարզչական կարերան այնքան էլ հարուստ պատմություն չունի, բայց վստահ կարող ենք ասել, որ Պեպը լավագույններց մեկն է իր գործում:

Այս անգամ փորձեցինք ներկայացնել ֆուտբոլային աշխարհի երկու գեներալների և դժվար է առանձնացնել նրանցից մեկին: Գվարդիոլայի թիմը վերջին տարիներին աներևակայելի գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ Մոուրինյոն այն մարզիչն է, ով գիտի, թե ինչպես կարելի է արժանի դիմադրություն ցույց տալ նույնիսկ այդպիսի թիմերի:




Դիտումներ: 477 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *: Email:
Код *:

Հարցում

Որ երկրի առաջնությունն եք դիտում
Всего ответов: 32

Չատ


  • Գրանցում
  • Մուտք
  • Օնլայն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0
    Никого нету


    Մենք Սոց-Ցանցերում