Հաջորդ հանդիպումը`
Մայիսի 31, 2014, ժամը 20:00-ին)
«Ստադ դը Ժնև» մարզադաշտ

VS

Հայաստան
Նախորդ հանդիպումը`
05.03.2014 (18:00)
Ընկերական հանդիպում

2-0

Հայաստան
Պրեմիեր Լիգա
1 Չելսի 63
2 Լիվեր. 59
3 Արսենալ 59
4 Սիթի 57
5 Տոտտենհեմ 53
Լա Լիգա
1 Ռեալ Մադրիդ 64
2 Բարսելոնա 63
3 Ատ.Մադրիդ 61
4 Ատ.Բիլբաո 50
5 Վիլիառեալ 44
Բունդես Լիգա
1 Բավարիա 68
2 Բոր.Դորտ. 45
3 Բայերն Լեվ. 44
4 Շալկե 44
5 Շալկե 31
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա. խաղից առաջ (տեսանյութ)

Բաժին: Այլ    |   Դիտումներ: 364    |   Հեղինակ: Casorla

Ռեալ Մադրիդ-Բարսելոնա. խաղից առաջ (տեսանյութ)

Այսօր` մարտի 23-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կկայանա իսպանական Էլ Կլասիկոն` «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը: Սովորաբար, Կլասիկոն Պրիմերայի չեմպիոնական մրցավազքում հազվադեպ է որոշիչ դառնում. այս դիմակայությունում խաղարկվում են նույնքան միավորներ, որքան՝ այլ մրցավեճերում և այս հանդիպման հաղթողն ավելի շուտ հոգեբանական առավելություն է ստանում: Վերջին տարիներին, իսպանական այս երկու գրանդների՝ մինմյանց միջև հանդիպումները որոշիչ են դարձել միայն 2006/2007 թվականին, երբ թե՛ «Ռեալը», և թե՛ «Բարսելոնան» հավաքեցին 76-ական միավոր, սակայն չեմպիոն հռչակվեց «Արքայական ակումբը», քանի որ անձնական հանդիպումներում առավելություն ուներ. Մադրիդում գրանցվել էր 2:0 (գոլերը՝ Ռաուլ և Վան Նիստելրոյ), իսկ Կատալոնիայիում` 3:3 (դուբլ՝ Վան Նիստելրոյ, Սերխիո Ռամոս – Մեսսի` հեթ-տրիկ) հաշիվները: Ընթացիկ խաղարկությունում, 2003/2004 թվականից ի վեր առաջին անգամ, Պրիմերայի չեմպիոնի համար պայքարին, «Բարսելոնայից» և «Ռեալից» զատ, մասնակցում է նաև այլ թիմ: Այսպես, Մադրիդի «Ատլետիկոն» 29-րդ տուրից առաջ ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Այդ պատճառով այսօրվա Էլ Կլասիկոն կրկնակի կարևորություն է ստանում, քանի որ «Ռեալի» հաղթանակի դեպքում՝ հենց նրանց համաքաղաքացինները կդառնան չեմպիոնության համար պայքարում երկրորդ ֆավորիտը, իսկ կատալոնացիների հաղթանակի դեպքում՝ Ատլետիկոն կարող է հավասարվել «Ռեալին» և անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ՝ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ոչ-ոքի արդյունքի դեպքում, մադրիդյան ակումբների միջև միավորների տարբերությունը կարող է հասնել նվազագույնի:
 Պատրաստեց` Casorla,  ArmSports.do.am -ի համար 
Միացեք մեր խմբին Facebook-ում եթե դուր եկավ նյութը
և կկարդաք դրանք ամեն օր

Մեկնաբանություններ (0)

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Հոսթինգը` uCoz