Դորտմունդի «Բորուսիան» պայքարում է Կիևի «Դինամոյի» ավստրիացի պաշտպան Ալեկսանդար Դրագովիչի համար:
Սակայն միայն դորտմունդցիները չեն հետաքրքրված ավստրիացի ֆուտբոլիստի
ծառայություններով: Ինչպես տեղեկացնում է Еstadio Deportivo-ն՝ գլխավոր
հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է: Կատալոնացիները Կարլես Պույոլի
համար փոխարինող են փնտրում: Հիշեցնենք, որ վերջինս ընթացիկ մրցաշրջանի
ավարտից հետո լքելու է ակումբը: «Բարսելոնան» թեև այլ տարբերակներ էլ ունի,
սակայն Դրագովիչը լուրջ մի առավելություն ունի մյուսների համեմատ՝ նրա
տրանսֆերային արժեքը 12 մլն եվրոյի կարգի է:
Թերևս նաև դա՝ ի համադրում տաղանդին, պատճառն է, որ Ալեկսանդարի համար
պայքարի նաև Մադրիդի «Ռեալը», որն էլ Պեպեի համար է փոխարինող փնտրում: Աղբյուրը՝armsports.do.am
Պատրաստեց՝Արմեն Հակոբյան-ը,նույն ինքը ''ARm''