Հաջորդ հանդիպումը`
Մայիսի 31, 2014, ժամը 20:00-ին)
«Ստադ դը Ժնև» մարզադաշտ

VS

Հայաստան
Նախորդ հանդիպումը`
05.03.2014 (18:00)
Ընկերական հանդիպում

2-0

Հայաստան
Պրեմիեր Լիգա
1 Չելսի 63
2 Լիվեր. 59
3 Արսենալ 59
4 Սիթի 57
5 Տոտտենհեմ 53
Լա Լիգա
1 Ռեալ Մադրիդ 64
2 Բարսելոնա 63
3 Ատ.Մադրիդ 61
4 Ատ.Բիլբաո 50
5 Վիլիառեալ 44
Բունդես Լիգա
1 Բավարիա 68
2 Բոր.Դորտ. 45
3 Բայերն Լեվ. 44
4 Շալկե 44
5 Շալկե 31
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 3:4. Ֆուտբոլային տոնը ստացվեց, չեմպիոնական մրցավազքը սրվեց

Բաժին: Այլ    |   Դիտումներ: 865    |   Հեղինակ: Casorla

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 3:4. Ֆուտբոլային տոնը ստացվեց, չեմպիոնական մրցավազքը սրվեց

Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» իսկական ֆուտբոլային տոն պարգեւեցին երկրպագուներին: Իսպանական Պրիմերայի 29-րդ տուրում կայացավ այս տարվա առաջին «Էլ Կլասիկոն», որում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ռեալն» ընդունել էր երրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»: Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադինում կայացած խաղն անցավ չափազանց հետաքրքիր պայքարում եւ ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 4:3 հաշվով: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Խաղի սկզբնամասում «Ռեալի» պաշտպանությունն այնքան էլ վստահ չէր գործում, բայց Լիոնել Մեսին ու Նեյմարը չօգտվեցին հյուրերի առավելությունը կրկնապատկելու հնարավորությունից: Իրական գոլային պահ կորցրեց նաեւ Քարիմ Բենզեման, ով հարմար դիրքից վրիպելուց րոպեներ անց խփեց «Ռեալի» պատասխան գնդակը: Ընդամենը 4 րոպե անց ֆրանսիացի հարձակվողը դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով մադրիդցիներին: Բաց թողած գոլերից հետո «Բարսելոնան» կորցրեց խաղի վերահսկողությունը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում Մեսին հավասարեցրեց հաշիվը եւ թիմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի ժամանակ: Ընդմիջումից հետո Արքայական ակումբը դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ: Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ խփելով 26-րդ գոլն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: 10 րոպե անց «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում գցեց Նեյմարին: Իսպանացին հեռացվեց խաղադաշտից, իսկ դաշտի տերերի դարպասին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Լեո Մեսին: 10 խաղացողներով մնացած մադրիդցիները խաղի վերջնամասում փակվեցին պաշտպանությունում, սակայն դա էլ Կարլո Անչելոտիի թիմին չփրկեց պարտությունից: 84-րդ րոպեին Մեսին իրացրեց եւս մեկ 11 մետրանոց հարված՝ խփելով հյուրերի հաղթական գնդակը եւ դառնալով «Էլ Կլասիկոների» պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: «Էլ Կլասիկոն», միանշանակ, ստացվեց, իսկ Պրիմերայի չեմպիոնական մրցավազքն ավելի սրվեց: «Ռեալն» ունի 70 միավոր եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» ընդամենը մեկ միավոր է զիջում առաջատարներին: Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր «Ռեալ» - «Բարսելոնա»՝ 3:4 Քարիմ Բենզեմա, 20, 24, Կրիշտիանու Ռոնալդու, 55 (11մ.) – Անդրես Ինյեստա, 7, Լիոնել Մեսի, 42, 65 (11մ.), 84 (11մ.) Հեռացում՝ Սերխիո Ռամոս, 63 («Ռեալ») «Ռեալ». Դիեգո Լոպես, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ (Ալվարո Մորատա, 90), Անխել Դի Մարիա (Իսկո, 85), Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Ռաֆայել Վարան, 66): «Բարսելոնա». Վիկտոր Վալդես, Դանի Ալվես, Խերարդ Պիկե, Խավիեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի Հերնանդես, Սեսկ Ֆաբրեգաս (Ալեքսիս Սանչես, 78), Անդրես Ինյեստա, Նեյմար (Պեդրո, 69), Լիոնել Մեսի:
 Պատրաստեց` Casorla,  ArmSports.do.am -ի համար 
Միացեք մեր խմբին Facebook-ում եթե դուր եկավ նյութը
և կկարդաք դրանք ամեն օր

Մեկնաբանություններ (0)

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Հոսթինգը` uCoz