Չնայած ՖԻՖԱ-ի արգելքին, Բարսելոնան պատրաստվում է բանակցություններ սկսել Դորտմունդի Բորուսսիայի հետ` Մարկո Ռոյսի տրանսֆերը գնելու նպատակով:
Կատալոնական Բարսելոնայի մարզական տնօրեն Ատնոնի Սուբիսարետան առաջիկա օրերի ընթացքում հանդիպում կունենա Դորտմունդի Բորուսսիայի 24-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսի և նրա գործակալի հետ` Ռոյսի` Բարսելոնա տեղափոխությունը քննարկելու նպատակով:
Բարսելոնայում վստահ են, որ դատարանը կապացուցի ակումբի անմեղությունը և այդ պատճառով էլ Բարսան լուրջ քայլերի է դիմում:
Օրեր առաջ Ռոյսի գործակալը հեռախոսազրույց է ունեցել Անտոնի Սուբիսարետայի հետ, որի ժամանակ տեղեկացրել է, որ Ռոյսը կհեռանա Բորուսսիայից միայն այն դեպքում, եթե առաջարկ ստանա Բարսայից:
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն անձամբ է խնդրել Խոսեպ Բարտոմեուից իրականացնել Մարկո Ռոյսի տրանսֆերը: Բարսելոնան Ռոյսի տրանսֆերի դիմաց պատրաստ է առաջարկել մինչև 40 միլիոն եվրո:
Եթե դատարանը մերժի Բարսային և արգելի առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ, Բարսան միևնույն է պայմանագիր կառաջարկի Ռոյսին և նա կտեղափոխվի Բարսելոնա ոչ թե առաջիկա ամռանը, այլ 2015 թվականին:
Պատրաստեց` EdoBarca, ArmSports.do.am -ի համար