Հաջորդ հանդիպումը`
Մայիսի 31, 2014, ժամը 20:00-ին)
«Ստադ դը Ժնև» մարզադաշտ

VS

Հայաստան
Նախորդ հանդիպումը`
05.03.2014 (18:00)
Ընկերական հանդիպում

2-0

Հայաստան
Պրեմիեր Լիգա
1 Չելսի 63
2 Լիվեր. 59
3 Արսենալ 59
4 Սիթի 57
5 Տոտտենհեմ 53
Լա Լիգա
1 Ռեալ Մադրիդ 64
2 Բարսելոնա 63
3 Ատ.Մադրիդ 61
4 Ատ.Բիլբաո 50
5 Վիլիառեալ 44
Բունդես Լիգա
1 Բավարիա 68
2 Բոր.Դորտ. 45
3 Բայերն Լեվ. 44
4 Շալկե 44
5 Շալկե 31

Բաժին: Իմ հոդվածները    |   Դիտումներ: 653    |   Հեղինակ: Mkhitaryan


Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը «Le Matin» պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր նոր աշխատանքի մասին:

- Պարոն Շալանդ, անակնկալ էր իմանալ, որ նշանակվել եք Հայաստանի գլխավոր մարզչի պաշտոնում:

- Ճիշտ ասած, սկզբում ես էլ էի զարմացած (ժպտում է): Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Սա ֆուտբոլ է, հերթական արկած և փորձություն:

- Իսկ ի՞նչպես եղավ այս ամենը:

- Ինձ հետ կապվեցին անցյալ կիրակի, երբ Փարիզում էի: Չորեքշաբթի ժամանեցի Երեւան եւ հանդիպեցի ֆեդերացիայի նախագահի հետ, ով իմ մասին ամեն ինչ գիտեր: ՀՖՖ-ն զրուցել էր նաեւ Արթուր Պետրոսյանի հետ, նա խաղացել էր «Ցյուրիխում», երբ ես այնտեղ մարզիչ էի: Եվ մենք բանակցեցինք եւ համաձայնվեցինք, եւ ես հինգշաբթի վերադարձա Շվեյցարիա, կնոջս հետ զրուցելու եւ որոշելու համար: Ուրբաթ առավոտյան ես տվեցի իմ համաձայնությունը: Կիրակի կմեկնեմ կրկին Երեւան եւ երկուշաբթի կստորագրեմ պայմանագիրս:

- Իսկ ի՞նչպիսի պայմաններ են առաջարկվել:

- (ժպտում է) Օ, դա ռիսկային պայմանագիր է: Ես կաշխատեմ ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում: Եթե Հայաստանը դուրս գա եզրափակիչ փուլ, որը ՀՖՖ նախագահի գլխավոր նպատակը, պայմանագիրը կերկարաձգվի: Իսկ մինուսներից այն է, որ եթե այն չստացվի, ես հարուստ մարդ չեմ դառնա:

Իսկ ավելի լուրջ, ես գիտեմ, որ Հայաստանը եթե կորցնի խմբից դուրս գալու հնարավորությունները, ես պետք է հավաքեմ ճամպրուկներս: Եվ առանց որեւէ փոխհատուցման: Այս պահին դա էական չէ: Սա նոր մարտահրավեր է եւ միգուցե վերջինը: Ես պատրաստ է ընդունեմ այդ:

- Բայց Հայաստանը դժվար խմբում է՝ Պորտուգալիա, Դանիա, Սերբիա եւ Ալբանիա:

- Այո, բարդ խումբ է: Ընդունում եմ, Հայաստանը Շվեյցարիայի հավաքական չէ, բայց առաջադիմող թիմ է: Ցիկլից ցիկլ հավաքականը առաջադիմում է: Մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, սկսած «Բորուսիայում» խաղացող Մխիթարյանից:

- Ի՞նչով էիք զբաղված, երբ 2013-ի գարնանը հեռացաք ակումբից:

- Կնոջս հետ վերադարձանք Լա Շո դսյու Միլո, մեր երեխաների եւ թոռների հետ էինք: Եվ միշտ մտածել եմ, եթե վերադառնամ, միայն կգլխավորեմ ազգային հավաքական: Ինձ գայթակղեց հայկական հրավերը: Ես ընդունեցի այդ մարտահրավերը: Իմ ընտրության հարցում կարեւոր է այն փաստը, որ պետք է մշակեմ նաեւ Հայաստանի ֆուտբոլային ակադեմիայի ուսումնական կոնցեպցիան:

- Իսկ մեկնելու ե՞ք Ձեր կնոջ հետ:

- Այո, պլանավորում եմ: Բայց հաճախակի կգամ հայրենիք: Միջազգային օրացույցում երկարատեւ դադարներ կան: Իմ առաջին խաղը կկայանա հենց Շվեյցարիայում՝ Ժնեւում, Ալժիրի դեմ խաղում մայիսի 31-ին: Հետո հունիսի 6-ին Մայնցում կխաղանք Գերմանիայի դեմ: Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք կանցկացնենք մինչեւ առաջին խաղը:

 

Աղբյուրը` «Ֆուտբոլ 365»:
 Պատրաստեց` Mkhitaryan,  ArmSports.do.am -ի համար 
Միացեք մեր խմբին Facebook-ում եթե դուր եկավ նյութը
և կկարդաք դրանք ամեն օր

Մեկնաբանություններ (0)

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Հոսթինգը` uCoz